ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վարկային համաձայնագիր է կնքել Նիդերլանդների Զարգացման ֆինանսական ընկերության հետ
Նիդերլանդների Զարգացման Ֆինանսական Ընկերությունը (FMO) և ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կնքել են 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային համաձայնագիր Նիդերլանդների Նորդվեյք քաղաքում՝ FMO-ի կողմից կազմակերպված «Ֆինանսների Ապագան» կոնֆերանսի ընթացքում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մարքեթինգի վարչությունից տեղեկացնում են, որ ֆինանսական միջոցները ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև գյուղատնտեսության հատվածի զարգացմանը:
Ձեռք բերված վարկային ռեսուրսը բազմարժութային է, որը ենթադրում է, որ ներգրավվող ռեսուրսը կարող է լինել ինչպես ԱՄՆ դոլարով, այնպես էլ ՀՀ դրամով: Այս համաձայնագիրը Բանկի և FMO-ի միջև առաջին ուղիղ համագործակցությունն է:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը FMO-ի հետ իր համագործակցությունը սկսել է դեռևս 2012թ.-ից՝ Բանկի և ՎԶԵԲ–ի միջև կնքված տեղական արժույթով վարկի շրջանակներում, որի ժամանակ FMO-ն հանդես է եկել որպես երկրորդ վարկատու:
FMO-ն հոլանդական զարգացման բանկն է, որը շուրջ 46 տարի շարունակ ներդրումներ է իրականացնում զարգացող երկրների տնտեսություններում: Շուրջ 85 երկրներում 8.9 մլրդ եվրոյի ներդրումներ իրականացրած FMO բանկն աշխարհում մասնավոր հատվածի զարգացմանը խթանող խոշորագույն կազմակերպություններից մեկն է:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին