Անդրես Ինյեստա. «Մանչեսթեր Սիթին» արագ յուրացրեց Գվարդիոլայի խաղաոճը»
«Բարսելոնի» ավագ Անդրես Ինյեստան «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ մրցակիցը մրցաշարի ֆավորիտներից մեկն է։ Այս մրցաշրջանում անգլիական թիմը գլխավորում է «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթին» ականավոր թիմ է և իր կազմում ցնցող ֆուտբոլիստներ ունի,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մեր առաջիկա մրցակիցն ամռանը լավ է համալրվել։ Մեծ ոգևորությամբ ենք պատրաստվում խաղին և կձգտենք ամրապնդել մեր դիրքերը խմբում։
Գվարդիոլայի թիմերը միշտ խաղում են այնպես, ինչպես նա է ուզում։ «Մանչեսթեր Սիթին» կարճ ժամանակում հասցրեց յուրացնել Պեպի խաղաոճը և կաշխատի տիրել գնդակին։ Դա մրցաշարում հաղթանակի լուրջ հավակնորդ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա