Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմությանը
«Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հարցադրում եղավ, որ մենք շեղվել ենք պայմանագրից, որը ստորագրվել է 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից: Հրապարակավ հայտարարում եմ, որ մենք համաձանագրից չենք շեղվել, համաձայնագիրն ամբողջովին արտացոլել ենք ուղղակիորեն այն տեքստում, նախագծում, որ ներկայացրել ենք ձեզ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը:
Նա կարդաց համաձայնագրից որոշակի հատվածներ՝ նշելով, որ դրանց տակ առկա են այն գործընկերի ստորագրությունները, ովքեր Ազգային ժողովում հայտարարություններ են անում՝ քննադատելով իրենց կողմից ստորագրած հայտարարոությունը:
«Կամ չեք կարդում, ստորագրում եք, կամ այստեղ այլ քաղաքական խաղ եք վարում, որը, կարծում եմ, սազական չէ այս խորհրդարանին»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:
Նա մասնավորապես կարդած «4+4+4» ձևաչափով աշխատանքային խմբի անդամների ստորագրած համաձայնագրի 9-րդ , 10-րդ կետերը:
«Միգուցե իսկապես որոշել եք հետ կանգնել համաձայնագրից, նորմալ է: Կարող եմ հասկանալ, որ մարդիկ ուզում են հետ կանգնել համաձայնագրից, բայց այդ դեպքում պետք է նշեմ՝ ցանկացած համաձայնագրում, յուրաքանչյուր դրույթ, որը գրված է, այն բալանասավորված է մեկ այլ դրույթով:
Ուզում եք հետ կանգնել ձեր ստորագրած փաստաթղթից, ցավալի է, բայց պատրաստ եմ քննարկելու, բայց մի պայմանով. այն ամենը, ինչ բալանսավորում էր այս դրույթը, ևս պետք է վերացվի: Խոսքը վերաբերում է երեք դրույթի, կարող ենք հանել, այսինքն՝ քրեական պատախանաստվություն լինի թե սուտ հայտարարության, թե կեղծ դիմումի, թե կրկնաքվեարկության համար, նրանք պետք է հավասարեցվեն: Դրան գումարած՝ պետք է վերացվի հավաստիության կանխավարկածը:
Եթե փոխում ենք, պետք է փոխենք համակարգային: Խոսքը վերաբերում է կոմպլեքսային լուծմանը: Գնդակը ձեր դաշտում է»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան