Զիդան. «Ռեալն» ու «Լեգիան» գտնվում են նույն մակարդակի վրա»
Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է «Լեգիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքներով։ Ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ իր թիմը «Լեգիայի» հետ նույն մակարդակի վրա է գտնվում, քանզի երկուսն էլ խաղում են նույն մրցաշարում։
«Ռեալն» ու «Լեգիան» խաղում են նույն մրցաշարում, ուստի գտնվում են նույն մակարդակի վրա։ Նրանք հավասար հնարավորություններ ունեն։ Շատերն ասում են, որ մեր ու «Լեգիայի» միջև կարգի հսկայական տարբերություն կա, սակայն երկու թիմն էլ հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում։ Եթե մեր միջև ինչ-որ տարբերություն կա, անհրաժեշտ է ապացուցել դա խաղադաշտում։ Պետք է լավ սկսենք խաղը և մրցակցի համար պաշտպանությունից դուրս գալը վերածենք բարդ խնդրի»,- Զիդանի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա