Այս համաձայնագրի կիրառումը դուռ է բացում ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար. Լևոն Զուրաբյան
«Այսօր կյանքի ենք կոչում մի համաձայնագիր, որը կայացել է իշխանությունների, ընդդիմության միջև քաղհասարակության ակտիվ մասնակցությամբ, որը, ինչ ուզում եք ասել, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նախադեպը չունի»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա գնահատմամբ՝ այս համաձայնագիրը էական առաջընթաց է Հայաստանում ազատ, արդար ընտրություններ ունենալու ճանապարհային այն էլ մի պայմանով, եթե համաձայնագիրը ստորագրած ուժերը, առաջին հերթին իշխանությունը, հավատարիմ մնա համաձայնագրի բոլոր կետերին և կատարեն բոլորն անխտիր:
«Այս համաձայնագրի կիրառումը դուռ է բացում Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու, լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլին բոլոր քաղաքական ուժերին սպասվում է դաժան պայքար. Հ.Բիշարյան
- Ընդդիմությունն իշխանափոխության հնարավորություն է ունեցել առնվազն Վանաձորում. Ռուստամյան
- Խ.Քոքոբելյան. Մատի փաթաթան եք դարձրել 4+4+4 ձևաչափը
- Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
- ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
- Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
- Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
- Վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը. Ն.Զոհրաբյան
- «4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին