Քաղաքական 18:24 18/10/2016 Հայաստան

Կարեն Բեքարյան. «ՀԱՊԿ հայտարարությամբ ամրագրվեց, որ պետք է վերադառնալ Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ձևաչափերին»

ՀԱՊԿ-ն ամրագրեց, որ պետք է վերադառնալ Սանկտ Պետերբուրգ, Վիեննա ձևաչափերին, այնտեղ ունեցած պայմանավորվածություններին, նաև ամրագրելով, որ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացն առաջ տանելուն ուղղված նախադրյալների ստեղծմանը: Սա մեզ համար իրապես կարևոր է: Այս մասին, անդրադառնալով Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված հայտարարությանը, Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Վերջինիս խոսքով, ՀԱՊԿ-ի կողմից ընդունված հայտարարությունն ուներ մի քանի թիրախներ, որոնցից կարևորն հենց ինքնին հայտարարության ընդունման փաստն է:

«Նկատի առնելով ՀԱՊԿ կազմը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրա որոշ անդամներ տարբեր ժամանակահատվածում տարբեր կառույցների ներքո ունեցել են, մեղմ ասած, անհասկանալի կամ ոչ գործընկերային կեցվածք ու պահվածք, հիմա հաշվի առնելով այս ամենը, ինքնին միասնական հայտարարության փաստը՝դրանում ամրագրված գերակայություններով, արդեն իսկ կարևոր էր: Երկրորդ՝ բովանդակային առումով կան մի քանի հիմնական բաղադրիչներ: Առաջինն անդրադարձը Սանկ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումներին և այդ անդրադարձի ներքո հստակեցումը, որ պետք է ստեղծվեն նախադրյալներ քաղաքական գործընթացն առաջ տանելու համար: Այսինքն հայկական կողմերը՝  Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այս մասին բազմիցս խոսել են, որ ապրիլյան պատերազմից հետո քանի դեռ կրակի դադարեցման ռեժիմի հետ կապված, կանխարգելիչ գործողությունների հետ կապված, նույնը չկրկնելու մեխանիզմների հետ կապված՝ սկսած բոլոր մեխանիզմներից մինչև վստահություն, քանի դեռ այդ ամենը չի լուծվում և չի կարգավորվում, քաղաքական բանակցությունները նման են ֆարսի և, հետևաբար, առաջընթաց ակնկալել հնարավոր չէ: Ադրբեջանն ամբողջովին հակառակ տեսակետին է, որն արտահայտել է բոլոր հնարավոր տարբերակներով»,- նշեց Կարեն Բեքարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորի խոսքով, ՀԱՊԿ հայտարարությամբ ամրագրվեց այն կարևոր հանգամանքը, որ պետք է վերադառնալ  Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի ձևաչափերին:

«Հիմա ՀԱՊԿ-ն ամրագրեց, որ պետք է վերադառնալ Սանկտ Պետերբուրգ, Վիեննա ձևաչափերին, այնտեղ ունեցած պայմանավորվածություններին, նաև ամրագրելով, որ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթան առաջ տանելուն ուղղված նախադրյալների ստեղծմանը: Սա մեզ համար իրապես կարևոր է:

Երկրորդը, որին արժե անդրադառնալ, նորից ամրագրումն է առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Եվ երրորդը՝ ուղղակի հղումը երեք հիմնարար սկզբունքներին, որից միշտ նեղվում ու նյարդային ջղաձգումներ է անում Ադրբեջանը: Այսինքն՝ մեկ անգամ ևս ցույց տրվեց, որ այդ երեք սկզբունքներն իրարից անբաժանելի են՝ խոսքը վերաբերում է տարածքային ամբողջականությանը, ուժի և ուժի չկիրառման սպառնալիքին և ազգերի ինքնորոշման իրավունքին: Այս ամենն ամբողջությամբ ամրագրվեց ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ: Կարծում եմ, որ սա պետք է դիտարկել որպես դրական ազդակ՝ ուղղված մեր հանրությանը, միջազգային հանրությանը, միջնորդներին և, իհարկե, որպես որոշակի մեսիջ՝ ուղղված Ադրբեջանին»,- շեշտեց Կարեն Բեքարյանը:

Դիտարկմանը, թե արդյոք ՀԱՊԿ այս հայտարարությունը կարելի է համարել նախորդ տարի ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի արդյունք, մեր զրուցակիցը նշեց.

«Միանշանակ կապ ունի: Կուզենամ ասել, որ դա մի դեպք էր, որը հանրությանը տեսանելի դարձավ, բայց առավել քան վստահ եմ, որ նույն խնդրի հետ կապված առաջին հերթին հանրապետության նախագահը, ինչպես նաև մեր այլ բարձրաստիճան պաշտոնյաները չեմ կարծում, որ ընդամենը մեկ առիթ են ունեցել այդ խնդրին անդրադառնալու՝ հաշվի առնելով, որոշ գործընկեր երկրների պահվածքը այլ կառույցների ներքո: Եվ իհարկե, հանրապետության նախագահի այդ հետևողականությունը ամբողջությամբ իր արդյունքներն է բերում: Իհարկե, դա կապ ունի և ուղղակիորեն մենք գործ ունենք հենց այդ հանգամանքի հետ»:

Ըստ Կարեն Բեքարյանի ՀԱՊԿ այս հայտարարությունը կարևոր է նաև մեկ այլ առումով, որ այսուհետև պետությունների ղեկավարների իմիջի հարց կարող է առաջանալ, եթե հետագայում ՀԱՊԿ անդամ երկիների ղեկավարները որևէ առիթով ինչ-որ կերպ շեղվեն այս հայտարարության ոգուց.

«Պետությունների և նրանց ղեկավարների իմիջի հետ կապված հարց է նաև սկսում աշխատել, որովհետև չեմ կարծում, թե որևէ մեկը իրեն լավ կարող է զգալ իրար հակասող երկու հայտարարությունների ներքո ստորագրություն դնելուց: Հետևաբար, այս համատեքստում էլ նույնպես ՀԱՊԿ հայտարարությունը բավականին կարևոր էր ու պետքական»:

Անդրադառնալով, ՀԱՊԿ գագաթաժողովից հետո, արդեն Գոայում մեկ այլ գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի կողմից ՀԱՊԿ-ի, կառույցի գործողությունների և այդ համատեքստում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ արված հայտարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած այն մեկնաբանություններին, որ Պուտինն այդ կերպ հասկացրեց, թե ղարաբաղյան հարցում ՀԱՊԿ-ն անելիք չունի, պարոն Բեքարյանը նշեց, որ իրականում շատ մեկնաբանություններ արվել են Պուտինի հայտարարության կոնտեքստին ոչ համահունչ:

«Իհարկե դա այդպես չէ և, կարծում եմ, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ դրա ներքո տված մեսիջը բոլորովին այլ խնդիր է հետապնդում: Այդ նույն հատվածում նա նշում է, թե ինչ կարգի սերտ են նախկին հետխորհրդային հանրապետությունների միջև հարաբերությունները և Ռուսաստանի կապը նրանցից յուրաքանչյուրի հետ: Ռուսաստանի նախագահը բավականին լայն անդրադարձ է կատարում այս հանգամանքին, անգամ համադրության մեջ է դնում ՆԱՏՕ-ի անդամ երկրիների փոխհարաբերությունների հետ՝ և սա դասում շատ ավելի բարձր: Այնուհետև, անդրադառնալով ՀԱՊԿ-ին, նշում է, որ խնդիրը միայն ՀԱՊԿ-ն չէ և անգամ, եթե խոսքը վերաբերում է ոչ ՀԱՊԿ անդամ երկրի, բայց, որը նախկին Խորհրդային միության անդամ հանրապետություն է: Ես սրա ներքո իրականում տեսնում եմ, ընդ որում ճաշակի հարց է նաև հաջող, թե՝ ոչ, ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման մասին քողարկված մեսիջ: Փաստորեն, Ռուսաստանի նախագահը տալիս է այս մեսիջը, որ այո, ՀԱՊԿ-ն լինելով ռազմական անվտանգության կառույց, բայց կա այնպիսի մտերմություն նաև մյուս հետխորհրդային հանրապետությունների հետ, որ մենք այստեղ աշխատում ենք տարբերակումներ չդնել»,- նշեց Կարեն Բեքարյանը:

Ըստ նրա,  ՀԱՊԿ-ի ընդլայնման մասին այս քողարկված մեսիջը որոշ դեպքերում ուղղված է հանրություններին, որոշ դեպքերում իշխանություններին, իսկ որոշ դեպքերում էլ երկուսին միաժամանակ: Օրինակ, Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում՝ ավելի շատ ուղղված է հանրություններին, իսկ Ադրբեջանի դեպքում՝ իշխանությանն առաջին հերթին:

«Ամփոփելով այդ հայտարարության շուրջ ստեղծված աժիոտաժն ու մեկնաբանությունները կարող ենք ասել, որ հակառակը՝ ոչ թե նա փորձել է ՀԱՊԿ-ն չկարևորել, այլ փորձել է բացատրել, որ ՀԱՊԿ-ը, լինելով կոնկրետ թվով երկրներ ներառող կառույց, բայց միաժամանակ նաև ունի հարազատություն հետխորհրդային մյուս երկրների հետ, որոնք կառույցի անդամ չեն»,-մեզ հետ զրույցում նշեց Կարեն Բեքարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}