Հանս-Յոահիմ Վացկե. «Բորուսիան» պատրաստ է բանակցել «Ռեալի» հետ»
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն գնահատել է թիմի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ»։ Գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով նաև «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն են հետաքրքրված։
«Եթե «Ռեալը» դիմի մեզ, մենք կխոսենք, սակայն զգուշացնում եմ, որ բանակցությունները հեշտ չեն լինի։ Օբամեյանգին հնարավոր չէ հենց այնպես գնել։
Ուզում ենք, որ նա մնա մեր թիմում։ Նա, ի տարբերություն մեզանից հեռացած մյուս խաղացողների, երկարաժամկետ պայմանագիր ունի՝ մինչև 2020 թ.։ Այնպես որ, այդ առումով մենք որևէ ճնշում չենք զգում։ Բացի այդ, կա զգացում, որ նա էլ չի այրվում հեռանալու ցանկությամբ»,- Վացկեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա