Ապրիլին բոլոր քաղաքական ուժերին սպասվում է դաժան պայքար. Հ.Բիշարյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մտահոգություն հայտնեց ընտրությունների ժամանակ կիրառվող տեխնիկական սարքավորումների անխափան աշխատանքի հետ կապված:
Ընտրացուցակների հրապարակումը, պատգամավորի գնահատմամբ, մեկ քայլ առաջ է:
«Բայց այս առաջընթացի արդյունքում մենք դեռևս մեր վստահությունը չենք մեծացնում, թե ովքեր են այդ ցուցակների ընտողները, արյդոք այն մարդիկ են, որ ճիշտ են ընտրել: Այստեղ մենք խնդիր ունենք և գործը կիսատ է մնում»,- ասաց Հ. Բիշարյանը:
Նա ընդգծեց, որ ապրիլին բոլոր քաղաքական ուժերին սպասվում է դաժան պայքար, առավել ևս այն քաղաքական ուժերին, որոնք նոր են ձևավորվել: Ըստ պատգամավորի, պետք է գլուխ գլխի տալ, Ընտրական օրենսգրքի վրա լուրջ աշխատել, որպեսզի ապրիլին կատարած ամբողջ աշխատանքը ջուրը չլցվի:
Հեղինե Բիշարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմությունն իշխանափոխության հնարավորություն է ունեցել առնվազն Վանաձորում. Ռուստամյան
- Խ.Քոքոբելյան. Մատի փաթաթան եք դարձրել 4+4+4 ձևաչափը
- Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
- ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
- Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
- Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
- Վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը. Ն.Զոհրաբյան
- «4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան