Մատթեուս. «Անչելոտտին պետք է փոխի խաղացողների հետ շփման մեթոդը»
Մյունխենյան «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատթեուսը մեկնաբանել է գերմանական գրանդի ոչ այնքան հաջող խաղը վերջին հանդիպումներում։ Թիմը չի կարողացել հաղթել «Քյոլնին» ու «Այնտրախտին» Գերմանիայի առաջնության 6-րդ և 7-րդ տուրերում։ Բացի այդ, Կառլո Անչելոտտիի սաները 0։1 հաշվով զիջել են «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում։
«Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստների հետ բարեկամական փոխհարաբերություններն ունեն իրենց դրական կողմը։ Սակայն երբ մարզիչը նկատում է, որ դա չի աշխատում, պետք է ավելի խիստ լինի։ Ֆուտբոլիստները կնկատեն դա։ Եվ հատկապես այն խաղացողները, ովքեր իրենց խաղով հիասթափեցրել են մարզչին։ Նրանք նման դեպքերում կարող են հայտնվել պահեստայինների նստարանին կամ նույնիսկ տրիբունայում։ Վստահ եմ, որ Անչելոտտին կկարողանա վճռական գործել՝ ելնելով իր փորձից։ Նա պետք է փոխի ֆուտբոլիստների հետ շփման մեթոդը»,- Մատթեուսի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա