Մոուրինյո. «Վերահսկում էինք խաղն ու սեփական զգացումները»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղում արձանագրված ոչ-ոքիից։
«Դա շատ բարդ հանդիպում էր։ Ի դեպ, մրցակցի համար շատ ավելի դժվար էր, քան մեզ համար։ Խաղը բավական երկար վերահսկողության տակ էինք պահում։ Թիմը լավ սկսեց խաղը,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Սա այն արդյունքը չէ, որն ակնկալում էինք, բայց նաև վատը չէ։ Մեր հիմնական մրցակցին չթույլատրեցինք 3 միավոր վաստակել իր խաղադաշտում։
Այո, Դավիդ Դե Հեան երկու հիանալի սեյվ կատարեց, սակայն մենք մրցակցին դուրս թողեցինք խաղից։ Վերահսկում էինք այն ու սեփական զգացումները։ Չեմ հիշում, որ «Էնֆիլդում» երբևէ այսքան լուռ եղած լինի, սպասում էի, որ մի քիչ այլ կերպ կլինի։
Տանտերերի երկրպագուները հիասթափված էին։ Նրանք կարծում էին, որ մենք դժբախտության մեջ կլինենք, բայց չեղանք։
Մեր թիմը տակտիկապես լավ էր պաշտպանվում։ Բացի այդ, գոլ խփելու հնարավորություններ ունեինք։ Կարծում եմ՝ Զլատանը պետք է խփեր։ Ի դեպ, մեզ չհաջողվեց կտրող շատ փոխանցումներ կատարել։ Մտածում էի Ռեշֆորդին տեղափոխել Պոգբայի դիրք...
Մշտապես գնդակին տիրելու նպատակ չունեինք, քանզի գիտեինք, որ մրցակիցն է պատրաստվում զբաղվել դրանով։ Ուսումնասիրել էինք «Լիվերպուլի» խաղը և հասկանում էինք, որ գնսդակը կորցնելուն պես մրցակիցն անցնում է մամլիչ գործողությունների։ Պետք է պատրաստ լինեինք դրան։ Մենք մտքում էինք պահում գոլ խփելու հնարավորությունը, բայց «Լիվերպուլը» լավ թիմ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա