Վստահեցնում եմ՝ Ջիանի Բուքիքիոն ինքնասպան չէր լինի. Նաիրա Զոհրաբյան
«Որևէ օրենսգիրք պետք չէ երկրում ազատ, արդար ընտրություն անցկացնելու համար, եթե երկրում, իսկապես կա քաղաքական համաձայնություն անցկացնել ազատ, արդար ընտրություններ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա, չպետք է հանրությանը ներկայացնել, որ, ընդունելով ընդդիմության բոլոր առաջարկները, փակում են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր սողանցքները:
«Իհարկե, լավ է ընտրացուցակների հրապարակումը: Բայց պետք չէ անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին, որ մենք դրան գնացինք Վենետիկի հանձնաժողովի կարծր դիմադրությունը հաղթահարելու համար: Այդ Վենետիկի հանձնաժողովին մենք էլ ենք հանդիպում: Իհարկե, իրենք ունեին որոշակի վերապահում, բայց հաստատ չէին կախվի, եթե 2007, 2003 և մյուս ընտրությունների ժամանակ ևս գնայինք ընտրացուցակների հրապարակման ճանապարհով: Վստահեցնում եմ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն ինքնասպան չէր լինի: Մի ներկայացրեք ընտրացուցակների հրապարակումը որպես միջազգային հանրության կոշտ դիմադրությունը հաղթահարելու հերոսական ճիգ»,- նշեց իր ելույթում Ն. Զոհրաբյանը:
Նա ասաց, որ ԲՀԿ-ն նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնելու են երկու առաջարկ՝ ապաքրեականացնել սուտ հայտարարության համար դրույթը, երկրորդը բունասային համակարգի վերաբերյալ է, որը, պատգամավորի գնահատմամբ, բացարձակ անարդար է:
Նաիրա Զոհրաբյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Այս համաձայնագրի կիրառումը դուռ է բացում ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար. Լևոն Զուրաբյան
- Ապրիլին բոլոր քաղաքական ուժերին սպասվում է դաժան պայքար. Հ.Բիշարյան
- Ընդդիմությունն իշխանափոխության հնարավորություն է ունեցել առնվազն Վանաձորում. Ռուստամյան
- Խ.Քոքոբելյան. Մատի փաթաթան եք դարձրել 4+4+4 ձևաչափը
- Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
- ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
- Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
- Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
- Վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը. Ն.Զոհրաբյան
- «4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում