Զինվորների վերաբերմունքից զգում ենք, որ հոգևորականը սպասված հյուր է. Նարեկ սարկավագ Պետրոսյան
Արդեն 19 տարի է ՀՀ Զինված ուժերում սպասավորները հոգևոր ծառայություն են մատուցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի կայազորի և 5-րդ բանակային կորպուսի հոգևոր պատասխանատու Տեր Ենովք քահանա Եսայանն ասաց, որ այս տարիների ընթացքում հոգևորականները թե խաղաղ պայմաններում, թե ռազմական գործողությունների ժամանակ զինվորի կողքին են:
Նա հիշեցրեց, որ մեր զինված ուժերում հոգևոր ծառայությունը ներդրվել է 1997 թվականին. «Սկզբում այդ աշխատանքը տարվում էր ﬕ քանի հոգևոր սպասավորներով, հետագայում նրանց թիﬖ ավելացավ: Այսօր 5 տասնյակից ավելի հոգևորականներ բանակում հոգևոր ծառայություն են մատուցում` լինելով զինվորի, սպայի կողքին»:
Հանդիպմանը ներկա Հովհաննես սարկավագ Գալստյանը, ով ծառայության ժամանակ վիրավորվել է դիրքերում, ասաց. «Դիրքերում զինվորների հետ հանդիպուﬓերը շատ կարևոր են: Հոգևորականը զինվորին հավատ ու հայրենասիրություն պետք է տա ու ավելի ոգևորի»:
N զորամասի հոգևոր սպասավոր Նարեկ սարկավագ Պետրոսյանն էլ պատմեց, որ ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին է մասնակցել. «Ուզում եմ պատմել ապրիլի 2-ին Մարտակերտի հրետանավորների առօրյայից: Զինվորները խրամատ էին փորում, նրանց ﬔջ վախ չկար, նրանք մարտականորեն էին տրամադրված էին ու պատրաստ էին պաշտպան կանգնելու իրենց հայրենիքին: Այդ ժամանակ զինվորները մոտեցան ու ասացին, որ պատսպարանում ցանկանում են ունենալ հոգևոր անկյուն: Ես առաջարկեցի դրան անդրադառնալ ավելի ուշ, սակայն նրանք դա առաջնահերթ համարեցին: Ի դեպ, պատսպարան իջնում էին ﬕայն մոմ վառելու համար: Նրանք անվախ էին, ﬔր հրետանավորներն անձնուրաց կռվեցին: Նրանք, ﬔզ տեսնելով, ուժ էին ստանում` ասելով. «Աստված ﬔզ հետ է»: Ի դեպ, այդ օրերին եղան նաև մկրտություններ»:
Հոգևորականները վերջում ավելացրեցին, որ զինվորներն իրենց դիմում են ամենատարբեր հարցերով` ծնողներից, զինակից ընկերների հետ փոխհարաբերություններից ﬕնչև սիրած աղջկա մասին պատմություններ:
«Զինվորների վերաբերմունքից զգում ենք, որ հոգևորականը սպասված հյուր է»,-ասաց Նարեկ սարկավագ Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին