Գագիկ Բեգլարյանը՝ նոր կուսակցություն հիմնելու մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը զրուցել է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ:
-Պարոն Բեգլարյան, իշխանական շրջանակներից անվերջ տեղեկություններ են շրջանառվում, թե նախարարի աթոռը լքելուց հետո նեղացած եք:
-Ե՞ս, ումի՞ց:
-Չգիտեմ, իշխանությունից, ՀՀԿ նախագահից, որ Ձեզ ասաց՝ ցտեսություն:
-Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին: Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞համար, ես չեմ հասկանում:
-Լուրեր են շրջում, որ քաղաքական նոր պրոեկտ եք նախաձեռնել և մտադիր եք վերանայել Ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ:
-Էլի շարունակում եք: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում: Ես միշտ իմ թիմի հետ եմ եղել ու կմնամ: Ոչ մի նոր բան մի վերագրեք ինձ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա