Աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 3 ծանրորդ
Հոկտեմբերի 19-25-ը Մալայզիայի Պենանդ քաղաքում կկայանա ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը, որին Հայաստանը կներկայացնեն +69 կգ քաշային Արփինե Դալալյանը, 85 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ավագյանը և տղաների գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ կանանց հավաքականի մարզիչ Արման Ղազարյանը: Մեր պատվիրակության կազմում Ղազարյանից բացի մրցավայր են մեկնել նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ինչպես նաև տղաների պատանիների հավաքականի մարզիչ Երվանդ Կիրակոսյանը:
Հավելենք, որ Փաշիկ Ալավերդյանն առաջնությունում կկատարի նաև մրցավարի պարտականություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա