Ծառուկյանը հյուրընկալել է Լուկաշենկոյին. «Հրապարակ»
Որքան էլ պարադոքսալ, ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ: Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Եվ, որպեսզի այցը «խոշորացվի», նա այցելել է իր թանկագին Գագիկ Կոլյայիչին` Ծառուկյանին: Խոսվում էր, որ նախագահները Հայաստանից մեկնել են անմիջապես նիստից հետո, իսկ Բատկան հյուրընկալվել է Ծառուկյանին ու մեկնել հաջորդ օրը: Այդպե՞ս է՝ «Հրապարակ»-ը հարցրել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին: «Մասամբ․ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովի օրը կարճ ժամանակով հյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանին և նույն օրն էլ մեկնել Հայաստանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա