Կենտրոնական բանկը փորձում է ազատվել անիմաստ բեռ դարձած Համահայկական բանկից. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ՝ բանկի սեփականատերը փոխվելու Է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը։
«Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ Էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով՝ Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։ Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից Էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա