Ռոնալդուն որդուն չի ուղարկել «Ռեալի» ակադեմիա
Քրիշտիանու-կրտսերը հայրիկի նման զբաղվում է ֆուտբոլ մարզաձևով և իր առաջին քայլերն է կատարում «Պոսուելո» թիմի ակադեմիայում, որը հանդես է գալիս Իսպանիայի առաջնության 3-րդ դիվիզիոնում:
Ինչպես տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն, 6-ամյա փոքրիկն արդեն հասցրել է գոլի հեղինակ դառնալ: Աղբյուրի տեղեկությունների համաձայն, «Արքայական ակումբի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն որդուն չի ուղարկել «Ռեալի» ակադեմիա` ԶԼՄ-ների ուշադրությունը չգրավելու համար:
Բացի այդ, Ռոնալդու-կրտսերն ինքն է խնդրել հանդես գալ «Պոսուելոյում», քանի որ այնտեղ են խաղում նաև իր ընկերներն ու դասընկերները: Իր թիմում փոքրիկը նույնպես հանդես է գալիս 7 համարի մարզաշապիկով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա