Կուտակային կենսաթոշակային հատկացումները գնալով մեծ բեռ են դառնում պետբյուջեի վրա. ՀԺ
Իշխող հանրապետական շրջանակներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա։
«Հիշեցնենք, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերից որքան պահում լինում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, նույնքան էլ որպես նպատակային սոցվճար հատկացում պետք է անի պետությունը։ Օրինակ, մինչ օրս այդ ֆոնդերին հատկացվել է 14,7 մլրդ դրամ, որի կեսը տվել է պետությունը։ Իսկ ընդհանրապես այս տարի էլ նույն համամասնությամբ այդ ֆոնդերին պետք է վճարվի 26,76 մլրդ, 2017թ. նախատեսված է 28,68 մլրդ դրամ։
Եվ իշխանությունները տարեցտարի դժվարանում են տալ այդ գումարը։ Բանն այն է, որ հարկային եկամուտները մեծ դժվարությամբ են հավաքվում և ակնհայտ է, որ այս տարի նույնպես եկամուտների հավաքագրումը թերակատարվելու է, ու այդ պայմաններում բյուջեից տարեկան 14-15 մլրդ դրամ կամ ավելի քան 30 մլն դոլար հատկացնելը լուրջ խնդիր է։ Այնուամենայնիվ վարկեր խնդրելու պատճառաբանությունների շարքում միջազգային կառույցներին նաև այս խնդիրն է ներկայացվում, որ հնարավոր լինի ավելի մեծ գումար ստանալ»,-գրել է թերթը։