Հովհաննես Մարգարյանը մոտ օրերս կդիմի դատախազություն. «Հրապարակ»
Գյումրիում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը մոտ օրերս կդիմի դատախազություն՝ իր հասցեին զրպարտչական տեսանյութերի պատվիրատուներին բացահայտելու գործով։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Հիշեցնենք, որ քարոզարշավի վերջին օրը Գյումրու մի քանի ՀԸ-ներով նրա դեմ հակաքարոզչական տեսանյութ էր տարածվել, որով նշվում էր, թե Մարգարյանը կապ ունի հայտնի «կաթի փոշու» պատմության հետ։ Հ․ Մարգարյանը նախ դատախազությունից տեղեկանք է վերցրել, որով փաստել են, որ դատվածություն չունի։ Այժմ փորձում է պարզել, թե որտեղից են այդ տեսանյութերը, որոնք ՀԸ-ներն օգտագործել են իր դեմ»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա