Կառավարության ծրագիրը կարճաժամկետ չէ. Դաշնակցական
Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները այսօր հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և ծանոթ են կառավարության ծրագրի նախագծին: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մեր հիմնական ակնկալիքներն արդարացվել են, քանի որ մենք ասում էինք, որ այս ծրագիրը պետք է լինի իսկապես կոնկրետ քայլերի, կոնկրետ ժամկետների ծրագիր», -հայտարարեց Ռուստամյանը:
Նաև հավելեց, որ վարչապետի հետ քննարկման ուղղությունը եղել է այն, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համաձայնագրին ու ստեղծված իրավիճակին համապատասխանի կառաբարության գործունեության ծրագիրը:
«Քայլերը պետք է լինեն իսկապես հակաճգնաժամային բնույթի: Իրականությունը հենց այդպիսին է, և վարչապետը հենց դրա համար էլ ստանձնել է այս պաշտոնը», -նկատեց Ռուստամյանը:
Դիտարկմանը, թե օրերս խորհրդարանի դատին ներկայացվելիք կառավարության ծրագիրը կարճաժամկետ ծրագիր է և նախատեսված է առաջիկա վեց ամիսների համար, Ռուստամյանը հակադարձեց.
«Կարճաժամկետ ծրագիր չէ, ծրագիրը որ վերցնեք, կտեսնեք, որ այնտեղ ժամկետները տարբեր են՝ կախված լուծելիք խնդիրներից: Եվ այնտեղ միայն վեց ամսվա հարցեր չեն: Նաև հեռանկարային խնդիրներ էլ կան»:
Հարցին, թե եթե կառավարության այս ծրագիրը ձախողվի, դա կլինի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձախողո՞ւմը, թե՞ Կարեն Կարապետյանի, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ամբողջ երկրի»:
Ռուստամյանի խոսքով, նախորդ կառավարության ծրագրից այս ծրագիրը տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր հարցի իրականացման համար նախանշված են կոնրետ ժամկետներ, «շոշափելի է ու կան կոնկրետ թիրախներ»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան