Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ։ Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները:
«Հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։
Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», -հավելել է Տիգրան Բալայանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաբայան. Արցախն անկախ պետություն է՝ ինքնավարությունը պարոն Ալիևը թող տա Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին
- Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում. Շարմազանովի պատասխանը «Չեմբեռլենին»
- Ինչ են հուշում գերտերություններն Ադրբեջանին և ինչ սպասել Ալիևից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան