Էմիլ Բաբայանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էմիլ Բաբայանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Էմիլ ԲԱԲԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան