Ընդդիմությունն իշխանափոխության հնարավորություն է ունեցել առնվազն Վանաձորում. Ռուստամյան
«Այստեղ հայտարարություններ եղան՝ մեղավոր է Սահմանադրությունը, մեղավոր են բոլորը, բացի մեզանից: Այս վիճակից եթե դուրս չգանք, ոչ մի տեղ էլ չենք հասնի»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ խոսել են Գյումրիում, Վանաձորում կայացած ընտրությունների ժամանակ ունեցած իրենց բացթողումների մասին:
«Միգուցե պարզ հարցի պատասխանեք՝ ինչպես եղավ ընդդիմությունը մեծամասնություն ունենալով ընդդիմության մեծամասնությունը չվերածվեց ընդդիմադիր ավագանիների մեծամասնության: Սրա մասին պետք է խոսել: Գյումրիում համաձայն եմ, օրենսգիրքը տեղ թողում է: Այդ բոնուսը պետք է վերացվի: Դրան դեմ եմ եղել սկզբից էլ:
Սակայն այն, ինչ դրական է, գոնե պետք է փայփայենք, պահենք: Համարում եմ, որ հենց Սահմանադրության առաջին քննությունը դրական, պոզիտիվ արդյունք է արձանագրել, առնվանզ այն, ինչ կա՝ ընդդիմությունն իշխանափոխության հնարավորություն է ունեցել առնվազն Վանաձորում: Այդ հնարավորությունը տվել է այս փոփոխությունը: Ինչպես եղավ, որ այս հնարավորությունը չօգտագործվեց: Տարբեր պատճառներ կան»,- ասաց պատգամավորը:
Արմեն Ռուստամյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Խ.Քոքոբելյան. Մատի փաթաթան եք դարձրել 4+4+4 ձևաչափը
- Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
- ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
- Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
- Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
- Վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը. Ն.Զոհրաբյան
- «4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին