ԱՄՆ. «Իսլամական պետությունը» կարող է օգտագործել Մոսուլի բնակիչներին իբրև կենդանի վահան
Սպիտակ տանը կարծում են, որ Իրաքի Մոսուլ քաղաքում ամրացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները կարող են օգտագործել քաղաքի խաղաղ բնակիչներին իբրև կենդանի վահան՝ ընդդեմ քաղաքը ազատագրել փորձեղ Իրաքի զինված ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն հակաահաբեկչական ուժերի:
Այս մասին հոկտեմբերի 17-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի պոսնակ Ջոշ Էրնեստը:
«Ինչպես մենք ակնկալում ենք՝ «ԻԼԻՊ»-ի ահաբեկիչները քաղաքի պաշտպանության ժամանակ առանց երկմտելու հարվածի տակ կդնեն քաղաքացիական բնակչությանը: Մենք ենթադրում ենք, որ նրանք կդիմեն խորապես անմարդկային և վտանգավոր քայլերի, որպեսզի պահեն քաղաքը»,-հայտարարել է Էրնեստը:
Միևնույն ժամանակ, ըստ Սպիտակ տան մամուլի խոսնակի, Իրաքի զինված ուժերը էականորեն շահում են օդից ԱՄՆ-ի և դաշնակիցների ցուցաբերած աջակցության շնորհիվ:
«ԱՄՆ-ն և դաշնակից երկրները, որոնք պատրաստվում են գրոհել Մոսուլը, կփորձեն անել ամեն բան, որպեսզի որքան հնարավոր է շատ քաղաքացիական անձանց կյանք փրկեն, սակայն անմիտ է կարծելը, թե Իրաքի կառավարությունն ու զինված ուժերը, ելնելով քաղաքացիական անձանց սպառնացող վտանգից, պետք է հետաձգեն քաղաքի գրոհը»,-հայտարարել է Ջոշ Էրնեստը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան