Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
«Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները, իսկապես աննախադեպ էին իրենց երկարատևությամբ, ֆորմատներով, մի քանի փուլ անցնելով»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրը պետք է նկարագրի ընտրական համակարգի հարցեր, Ընտրական օրենսգիրը պետք է հիմա ծառայի Սահմանադրության այն գլխավոր փոփոխություններին, որ այսուհետ Հայաստանի զարգացումը լինելու է քաղաքական օրակարգով, նպաստելու է քաղաքական կուսակցությունների զարգացմանը, դրանով առաջ է տարվելու երկրի զարգացումը:
«Գործիք, որով պետք է տեղի ունենար, Ընտրական օրենսգիրքն էր, որը պետք է ապահովեր քաղաքական տեսալականների գոյությունը կամ ձևավորումը: Ցավոք սրտի,ըստ իս, այս նախագիծն այլ բանի մասին է: Նրա մասին է, որ ժողովուրդ, մեր երկրի զարգացումը ոնց որ թե պետք է ընթանա անհատ շարժիչների միջոցով, մարդիկ, ովքեր կարող են ազդեցություն ունենալ որևէ տեղ և միայն այդ անհատներով, ովքեր բուն իմաստով կլինեն առաջնորդի կարգավիճակում, իրենցով ենք մենք առաջ գնալու: Քաղաքական դիսկուրսը, գաղափարախոսությունը, որը պետք է հիմք ծառայի կուսակցությունների համար, այս օրենսգրքով իսպառ վերացվել է»,- ասաց պատգամավորը:
Իր ելույթի վերջում Թևան Պողոսյանն ասաց. «Հողը թեթև լինի այս օրենսգրքին և մեր ընտրական համակարգին»:
Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
- Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
- Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
- Վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը. Ն.Զոհրաբյան
- «4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան