Խ.Քոքոբելյան. Մատի փաթաթան եք դարձրել 4+4+4 ձևաչափը
Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը մանրամասն ադրադարձավ 9-րդ հոդվածի 18 կետին:
«Ուղղակի շանտաժ է, ոչ ավելի, ոչ պակաս, բողոքարկման ինստիտուտը վերացնելու հետ է կապված: Սա լուրջ նահանջ է ժողորդավարության առումով»,- ընդգծեց նա:
Ըստ Խ. Քոքոբելյանի, ստացվում է այնպես, որ եթե վստահված անձը նկատում է կրկնաքվեարկության, բողոքելուց առաջ պետք է մտածի, քանի որ կարող են այնպես վարվել, որ 2-3 տարի ազատազրկվի:
«Մատի փաթաթան եք դարձրել 4+4+4 ձևաչափը, հո կրակը չենք ընկել 4+4+4 ձևաչափի ձեռքը: Ամեն ինչին հղում եք անում դեպի ընդդիմություն: Ես ինչքան իմացա, այդ համաձայնագրի մեջ նման բան չկա գրված»,- ասաց պատգամավորը:
Խ. Քոքոբելյանը նշեց, որ եթե ընդունվի այս կետը, բողոքարկելու է ՍԴ-ում, այս խնդրի հետ կատակ չպետք է անել:
«Խնդրում եմ՝ գոնե այս կետն առնվազն հանվի»,- ասաց պատգամավորը:
Խ. Քոքոբելյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
- ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
- Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
- Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
- Վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը. Ն.Զոհրաբյան
- «4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան