Մասիմիլիանո Ալլեգրի. «Չգիտեմ, թե ինչ է նշանակում «լավ խաղալ»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին «Լիոնի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումից առաջ շեշտել է, որ իրեն բացառապես արդյունքն է հետաքրքրում։ Իտալացու խոսքերով՝ այն, որ թիմում վնասվածք ունեցող խաղացողներ կան, իրեն չի անհանգստացնում։
«Շատերն ասում են, որ «Յուվենթուսը» հաղթում է՝ չցուցադրելով լավ խաղ, բայց դա ինձ չի հուզում,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում «լավ խաղալ»։ Միայն արդյունքն է, որ, իրոք, նշանակություն ունի։ Հիշում են նրանց, ովքեր մրցանակներ են նվաճում, այլ ոչ թե «լավ խաղ ցուցադրում»։
Մեր նպատակը հնարավորինս առաջ գնալն է յուրաքանչյուր մրցաշարում։ Ես չեմ անհանգստանում, որ վնասված խաղացողներ կան։ Նաև այլ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կկարողանան դրսևորել իրենց հիանալի կազմակերպված «Լիոնի» հետ խաղում»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում