Մասկերանո. «Բարսելոնն» ու «Մանչեսթեր Սիթին» հիմա նման են իրար»
«Բարսելոնի» պաշտպան Խավիեր Մասկերանոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպման մասին։ Կատալոնացիներն ու «քաղաքաբնակները» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջիկա երկու խաղում կորոշեն խմբի առաջատարին։ Ի դեպ, «Բարսելոնը» հաճախ է «Սիթիի» հետ հանդիպել այս մրցաշարում և միշտ առավելության է հասել անգլիական թիմի նկատմամբ։
«Անցած մրցաշրջանում նրանք հասան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Գուցե նրանց հետ նաև ավելի ուշ հանդիպենք։ Այդ թիմն ունի մարզիչ, ով ամեն ինչ գիտի, ուստի բարդ հանդիպում է սպասվում,- Մասկերանոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Կարծում եմ՝ այս «Մանչեսթեր Սիթին» նախորդից լավն է։ Այն ավելի ագրեսիվ է ու բազմակողմանի խաղ է ցուցադրում։ Մենք նման ենք իրար։
Սա վճռորոշ խաղ չէ, սակայն լավ միջոց է՝ իմանալու, թե ինչպիսին են մեր ուժերը»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում