Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլն» այս մրցաշրջանում առաջին անգամ գնդակ բաց չթողեց»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում արձանագրված ոչ-ոքիից հետո շեշտել է, որ իր թիմը կարող էր ավելի լավ խաղալ։ Միևնույն ժամանակ Կլոպը գոհ է, որ «կարմիրները» մրցաշրջանում առաջին անգամ սեփական դարպասն անառիկ են պահել։
«Չխաղացինք այնպես, ինչպես կարող էինք,- Կլոպի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Վատ չսկսեցինք, սակայն այնքան էլ համարձակ չէինք մրցակցի պաշտպանությունը ճեղքելիս և չէինք կարողանում սպասել հարմար փոխանցում կատարելու պահին։ «Մանչեսթեր Յունայթեդը» պահեր չստեղծեց։ Հնարավոր է՝ ընդմիջումից հետո մրցակիցը մի քանի հնարավորություն ուներ, իսկ ահա Դավիդ Դե Հեան 2-3 հիանալի սեյվ կատարեց։ Մենք այս մրցաշրջանում առաջին անգամ գնդակ բաց չթողեցինք, ուստի ես շատ ուրախ եմ։
Չէր հաջողվում հանգիստ գործել։ Անհրաժեշտ է հարգել մրցակցին, սակայն վստահ լինել սեփական ուժերին։ Մենք այն արդյունքին չհասանք, որն ուզում էինք, սակայն ես ընդունում եմ դա։ Վաստակեցինք մեկ միավոր, իսկ աշխարհում ավելի վատ բաներ էլ են լինում»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում