Շախմատի ֆեդերացիայում տեղյակ չեն Արոնյանի ու նրա կնոջ մասին
Լուրը, որ շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը` Արիանա Կաոլին, մեկնել են Իրանի Հանրապետություն՝ Դամավանդ լեռը բարձրանալու՝ այսօր գրել է «Armlur.am»-ը: Ըստ աղբյուրի, շաբաթ օրվանից նրանցից որևէ մեկը տեղեկություն չունի:
Panorama.am-ը լուրը ճշտելու համար խոսեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանի հետ: Քալանթարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղյակ են, որ գնացել են Իրան, բայց այլ տեղեկություններ չունեն:
Իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը դարձյալ Panorama.am-ին փոխանցեց, որ նրանց մասին որևէ տեղեկություն չունեն:
Իր՝ Արոնյանի հետ առայժմ կապ հաստատել չհաջողվեց՝ բջջային հեռախոսին զանգերը մնում են անպատասխան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում