
Շոյգուն հայտարարել է Հալեպում ավիահարվածները դադարեցնելու մասին
Ռուսական և սիրիական ավիացիան դադարեցնում են հարվածները Հալեպի շրջանում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա ասել է, որ առավոտյան ժամը 10-ից դադարեցվում են օդային հարվածները: Ըստ նրա, դա անհրաժեշտ է հոկտեմբերի 20-ին «հումանիտար դադար» սահմանելու համար:
ՌԴ ՊՆ-ն հորդորել է բոլոր երկրներին, որոնք ազդեցություն ունեն արևելյան Հալեպի զինված կազմավորումների վրա, համոզել դրանց առաջնորդներին լքել քաղաքը: Հումանիտար դադարի սկսվելու պահին սիրիական զորքերը կհեռացվեն այնքան, որ գրոհայինները կարողանան անարգել լքել արևելյան Հալեպը՝ հատուկ միջանցքներով: Խաղաղ բնակիչները ևս 6 միջանցքով կարող են լքել քաղաքը: