Սերենա Ուիլյամսը հրաժարվել է մասնակցել տարվա ամփոփիչ մրցաշարին
Աշխարհի 2-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը հրաժարվել է մասնակցել տարվա ամփոփիչ մրցաշարին, որը կանցկացվի Սինգապուրում, հոկտեմբերի 23-30-ը։ Այս մասին մարզուհին հայտարարել է թվիթթերյան իր էջում։ Նրա խոսքերով՝ բժիշկն է պնդել, որ ինքը մրցաշարին մասնակցության փոխարեն զբաղվի վնասված ուսի ապաքինմամբ։
Ուիլյամսը նշել է, որ անցնող տարին շատ բարդ էր, իսկ ճիշտ բուժումը կօգնի իրեն մասնակցել հաջորդ մրցաշրջանին։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Սերենան իր ֆանատներին խոստացել է հաջորդ տարի վերադառնալ Սինգապուր։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում