Լոռեցիները գիտեն իրենց գործը. Վահրամ Բաղդասարյան
«Ես խնդրում եմ՝ հանգիստ թողեք Վանաձորի, Գյումրիի քաղաքապետերին, այստեղի մթնոլորտը մի տեղափոխեք այնտեղ: Թողեք այդ մարդիկ, ավագանու անդամները գնան ու զբաղվեն իրենց քաղաքական գործունեությամբ, - Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ մեկ ժամվա, մեկ օրվա, մեկ ամսյա «քաղաքական ամուսնությամբ» չեն կարող խաբել հանրությանը, ժողովրդին մոլորության մեջ գցել:
«Խնդրում եմ՝ քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահել լոռեցիներից, լոռեցիներին պիտակներ մի տվեք, չի կարելի այդ մարդկանց պիտակավորել: Այդ մարդիկ գիտեն իրենց գործը»,- նշեց պատգամավորը:
Նա ասաց, որ Վանաձորում դեռևս նախընտրական պրոցեսների ժամանակ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հայկական վերածնունդ»-ը մեկը մյուսի հասցեին հայհոյանքներ էին հնչեցում, այնուհետև մեկ գիշերվա մեջ որոշեցին ամուսնանալ:
Վահրամ Բաղդասարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմությանը
- Վստահեցնում եմ՝ Ջիանի Բուքիքիոն ինքնասպան չէր լինի. Նաիրա Զոհրաբյան
- Այս համաձայնագրի կիրառումը դուռ է բացում ՀՀ-ում լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար. Լևոն Զուրաբյան
- Ապրիլին բոլոր քաղաքական ուժերին սպասվում է դաժան պայքար. Հ.Բիշարյան
- Ընդդիմությունն իշխանափոխության հնարավորություն է ունեցել առնվազն Վանաձորում. Ռուստամյան
- Խ.Քոքոբելյան. Մատի փաթաթան եք դարձրել 4+4+4 ձևաչափը
- Քաղաքական դիսկուրսն այս օրենսգրքով իսպառ վերացվել է. Թ.Պողոսյան
- ԸՕ կոշտ գործիքների պատճառով զանգվածային դիմում-բողոքներ չեն ակնկալվում. Հարությունյան
- Հայաստանը պատրաստ է համաֆինանսավորման և կպահի իր խոստումը. Դավիթ Հարությունյան
- Ընտրողների ցուցակները կհրապարակվեն սկանավորվելուց հետո 24 ժամվա ընթացքում. Դավիթ Հարությունյան
- Վստահություն չունեմ, որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը կլուծի մեր ընտրական համակարգի բոլոր բացերը. Ն.Զոհրաբյան
- «4+4+4»-ի պտուղները. Ընտրական օրենսգրքի նոր ու գլխավոր փոփոխությունը կքննարկվի ԱԺ արտահերթում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին