Վանդա Նարա. «Ավագի թևկապը կմնա Իկարդիին, և դա չի քննարկվում»
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը՝ Վանդա Նարան, մեկնաբանել է իր ամուսնու ու երկրպագուների միջև բախումը։
«Իրականում «Ինտերի» երկրպագուները շատ են կապված Մաուրոյի հետ և շատ են սիրում նրան։ Խնդիրը լուծված է, թարգմանության մեջ ուղղակի թյուրիմացություն կար։
Անցած գիշեր ոչինչ չի եղել։ Ոչ ոք չի հարձակվել մեզ վրա, մենք առանց որևէ խնդրի տուն ենք հասել։
Ավագի թևկա՞պը։ Այն, անկասկած, կմնա Մաուրոյին։ Դա նույնիսկ չի քննարկվում»,- Նարայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում