Ինքնակոչ «Օլիմպիականները»` Մանչեսթերում
Երկու ինքնակոչ Օլիմպիական խաղերի պլաստիկ մեդալներով և Անգլիայի ազգային թիմի մարզահագուստով մասնակցել են «Ռիո-2016»-ում մրցանակային տեղեր նվաճած մարզիկների շքերթին, որը տեղի է ունեցել Մանչեսթերում:
Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, խուլիգանները կարողացել են անցնել ոստիկանական պատնեշներն ու տեղ զբաղեցնել Օլիմպիականների համար նախատեսված ավտոբուսում, որի մեջ գտնվել են հոկեյիստներն ու հնգամարտի մասնակիցները:
Ուղիղ եթերում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ երիտասարդները հայտարարել են, որ իրենք սուսերամարտիկներ են, սակայն հաղորդավարը կարողացել է բացահայտել ինքնակոչ հյուրերին: Նրանք խոստովանել են, որ պարզապես ցանկացել են կատակել և խոստացել են դուրս գալ ավտոբուսից:
Ինքնակոչ «մրցանակակիրները» որևէ վտանգ չեն ներկայացրել մարզիկների համար, սակայն միջադեպը գրավել է Անգլիայի ՄՕԿ-ի և քաղաքային ոստիկանության ուշադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում