Նուրի Շահին. «Մոուրինյոն քայլում է դիակների վրայով»
Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Մոուրինյոն անում է այն ամենն, ինչ ցանկանում է: Ժոզեն սիրում է հաջողությունը և դրան հասնելու համար քայլում է դիակների վրայով: Նա հանդիպումները հաղթում է ընդմիջման ժամանակ, նրա ճառերը հիասքանչ են: Մինչև հիմա ականջներիս մեջ դրանք հնչում են: Իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաջողության հասնել, բայց Մոուրինյոն մարմնավորում է հաղթանակը:
Թիմի մարտավարությունը կարևոր է: Կարևոր են մարզումները, սակայն խարիզմատիկ մարզիչները նույնպես կարևոր են: Ինձ դուր են գալիս այնպիսի տղաները, ինչպիսիք են Մոուրինյոն և Կլոպը: Ինչ վերաբերում է Տուխելին, ապա, հնարավոր է, նրա մարտավարությունը լավագույնն է, ում հետ ես պատիվ եմ ունեցել աշխատել»,- ասել է Շահինը:
Հիշեցնենք, որ Շահինը հանդես է եկել «Ֆեյենորդում», «Ռեալում» և «Լիվերպուլում»: Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա «Բորուսիայի» կազմում դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում