Տիգրան Գյոկչյան. «Լեգիոներները դեռ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի խաղացողների հետ»
Երևանի «Ուրարտու» բասկետբոլի թիմը Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի այսօր կայացած 4-րդ խաղում 69:81 հաշվով զիջել է Ռուսաստանի գործող չեմպիոն «Սախալինին»: Հանդիպումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը նշել է, որ չնայած պարտությանը` գոհ է իր սաների ցուցադրած խաղից: Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
«Լավ խաղ ստացվեց, ես շատ գոհ եմ թիմային խաղից, բայց գոհ չեմ հաշվից: Մեր լավագույն խաղացողները շատ արագ խախտում էին խաղի կանոնները, այդ իսկ պատճառով խաղը վերջում այդքան էլ լավ չստացվեց: Թիմի լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդը երկրորդ քառորդում ստացավ վնասվածք և դա նույնպես իր մեծ ազդեցությունը թողեց, բայց տղաները տրամադրված էին մարտական և լավ խաղ ցուցադրեցին:
Մենք դեռ փորձառու ակումբ չենք, մեր ակումբը նոր է ստեղծվել, և դեռ լեգիոներները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի խաղացողների հետ, բայց յուրաքանչյուր հաջորդ խաղից հետո գնալով ամեն ինչ հարթվում է և ընկնում իր տեղը: Հոգնածությունը ևս իր հետքը թողեց: Հասնել Վլադիվոստոկ, հետո Սախալին և խաղալ ամբողջ ուժով, ոչ միշտ կարող է ստացվել, եթե մենք մեկ օր ավել ժամանակ ունենայինք Սախալինում հանգստանալու համար, կվերականգնվեինք ամբողջովին»,- ասել է Գյոկչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում