Առաջարկվում է քրեականացնել արժեթղթերի շուկայում իրականացված չարաշահումները
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկման դրվեց «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է կարգավորել արժեթղթերի շուկայում չարաշահումների վերաբերյալ օրենսդրությունը, մասնավորապես, շուկան օտարերկրյա ներդրողների և մասնակիցների համար դարձնել առավել թափանցիկ և պաշտպանված, սահմանել չարաշահումների դեմ պայքարի արդյունավետ գործիքներ, որպեսզի շուկայում չլինեն չհիմնավորված գնային տատանումներ, ինչպես նաև քողարկված գործարքներ, որոնք կարող են ոտնահարել ներդրողների շահերը:
Ըստ Ներսես Երիցյանի՝ օրենքի նախագիծը նաև նպատակ ունի ապահովել արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրումը, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակներում:
ԿԲ նախագահի տեղակալն առանձնացրեց երկու տիպի չարաշահում արժեթղթերի շուկայում, մեկը՝ ներքին տեղեկատվության օգտագործում՝ գերշահույթներ ստանալու նպատակով, մյուսը՝ գնային չարաշահումներ:
Այսպիսով, ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20 միլիոն ՀՀ դրամը՝ որպես զգալի շահույթ և 30 միլիոն դրամը՝ որպես խոշոր չափի շահույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան