Համաձայնագրի դրական ազդեցություններից կլինի այն, որ դեղերի գները կիջնեն. Բաբլոյան
Այս համաձայնագիրը երկու ազդեցություն կտա՝ դրական և բացասական,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկմանն ասաց պատգամավոր, առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Ըստ նրա, դրական ազդեցությունը կլինի երկարատև, ժամանակի ընթացքում կընդլայնվի, կամրապնդվի, բացասական ազդեցությունը կլինի կարճատև:
«Շատ կարևոր է մեր աշխատանքը, թե ինչքանով մենք կկարողանանք ազդել, որպեսզի այն քաղաքականությունը, այն իդեալոգիան, որ դրել ենք նոր օրենքի մեջ, կարողանանք անցկացնել ընդհանուր կանոնների մեջ»,- ասաց նա:
Ա. Բաբլոյանի խոսքով՝ այս համաձայնագիրը կտա երկու դրական ազդեցություն՝ միանշանակ տեղի կունենա գների իջեցման պրոցես, տեղի խաղացողները պետք է ենթարկվեն շուկայի օրենքներին, բարձրորակ դեղարտադրողները հնարավորություն կունենան դուրս գալ համաձայնագրի մասնակից երկրները:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում կեղծ դեղեր չեն արտադրվում. Փոխնախարար
- ՀՀ-ի շուկայի ընդամենը 4 տոկոսն է ծածկվում տեղական արտադրության դեղամիջոցներով. Ս. Խաչատրյան
- ԵԱՏՄ-ից անկառավարելիորեն և չգրանցված ձևով անհատների կողմից դեղորայք է ներմուծվում ՀՀ. Փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին