Ինչո՞ւ է պահանջվում պատասխանատվություն կեղծ հայտարարություն ներկայացնելիս. Դավիթ Հարությունյան
Քրեական օրենսգիրքը հստակ տարանջատում է՝ որ դեպքում է դիտավորություն, որ դեպքում անզգուշություն: Այսինքն խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որն ամրագրված է հենց օրենսգրքում,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է տարբերակել քաղաքացին միտումավոր, թե անզգուշությամբ է սուտ հայտարարություն արել ընտրակեղծիքների վերաբերյալ:
Դիտարկմանը՝ քաղաքացին չի տիրապետում օրենքին և նման սխալի պատճառով կարող է պատասխանատվության ենթարկվել, նա նշեց. «Քրեական օրենսգրքում նկարագրած բոլոր հանցակազմերը ենթադրում են, որ անգամ եթե քաղաքացին չի տիրապետում այդ հանցակազմի էությանը, բայց կատարում է հանցագործության, ապա նա պատժվում է: Թեև պետք է ասեմ, որ չկա որևէ ոչ տրամաբանական հանցակազմ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է սուտ հայտարարությանը, երբ անձն իրականում գնացել է, ինքը քվեարկել է, ինքը ստորագրել է, իսկ ինչ որ մեկը կողքից ասում է՝ ոչ, այդ անձը չի մասնակցել, և ես, եթե մի քիչ կոպտացնեմ հարցադրումը, վկայում եմ, որ այդ անձը չի մասնակցել քվեարկությանը»:
Դ. Հարությունյանը նաև հարցադրում արեց՝ ինչո՞ւ է պահանջվում պատասխանատվություն նման հայտարարություն ներկայացնելիս, ապա պատասխանեց. «Հետևանքը շատ լուրջ է. այդ հայտարարության արդյունքներով՝ անկախ ճիշտ է, թե սխալ, հնարավոր է 48 ժամվա ընթացքում հանձնաժողովը չկարողանա մինչև վերջ ստուգել և ստիպված պետք է դա ընդունի որպես ճշմարտություն: Արդյունքում կարող է երկրում անվավեր ճանաչվեն ընտրությունները: Մենք հենց դա ենք ասում, որ, հաշի առնելով, թե ինչպիսի հետևանք կարող առաջացնել անպատասխանատու հայտարարությունը, հայտարարություն տվողը պետք է դա զգա և խուսափի սուտ տեղեկություններ հայտնելուց»:
Հարակից հրապարակումներ`
- ԸՕ շուրջ քաղաքական ուժերը եկել են կոմպրոմիսային լուծման. Դ.Հարությունյան
- Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունները շարունակվում են. Լ. Զուրաբյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը
- Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին