ԸՕ շուրջ քաղաքական ուժերը եկել են կոմպրոմիսային լուծման. Դ.Հարությունյան
Հինգ խմբակցություն Ընտրական օրենսգրքի շուրջ եկել է կոմպրոմիսային լուծման,-Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցման և ամբողջական ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է այսօր, սակայն պայմանավորվածություն կար, որ առկա խնդիրը պետք է քննարկեն և երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնեն: Խնդիր էր առաջացել ընտրակեղծիքների մասին հայտարարություն տված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին հոդվածի շուրջ:
Դ. Հարությունյանն ասաց, որ պայմանավորվածության համաձայն, 2-5 տարի ազատազրկմամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվում, երբ սուտ հայտարարություն է արվում դիտավորյալ: Այս դեպքում պահպանավել է նախագծով ներկայացված պատժաչափը:
«Եթե խոսքը վերաբերում է անզգուշությանը, անփութությանը, քրեական պատասխանատվությունը մեղվում է, կլինի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-800-ապատիկը, կամ՝ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով: Այսինքն՝ էական մեղմում տեղի ունեցավ»,- ասաց Դ. Հարությունյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը տաս առաջարկություն է ներկայացել ԸՕ վերաբերյալ, որոնցից մի քանիսն ընդունվել են:
«Վաղը քվեարկությունից առաջ կստանաք ամբողջական փաթեթը, որն արտացոլում է իմ ելույթում արծարծված խնդիրները, դրանից հետո նոր կքվեարկեք, որպեսզի համոզված լինեք, որ այն, ինչ-որ ասացի, պատշաճորեն արտացոլված է նախագծում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունները շարունակվում են. Լ. Զուրաբյան
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը
- Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին