ԻՊ-ը Մոսուլում ավելի քան 1000 բնակչի կենդանի վահան է դարձրել
ԱՄՆ ՊՆ-ն մեղադրում է ԻՊ-ին Մոսուլ քաղաքի ավելի քան 1000 խաղաղ բնակչի որպես կենդանի վահան օգտագործելու մեջ: Նրանք դա անում են, որպեսզի Իրաքի զորքերը չկարողնան հարձակվել քաղաքի վրա: Հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆֆ Դեվիսը, այս մասին հայտնում է УНН-ը՝ հղում անելով Ազատություն Ռադիոկայանին:
«Մենք գիտենք, որ նրանք օգտագործվում են, որպես «կենդանի վահան», այս իրավիճակը շարունակվում է մի քանի շաբաթ: Մենք տեսել ենք, թե ինչպես են խաղաղ բնակիչները բռնության ենթարկվում և ստիպողաբար պահվում, որպեսզի նրանք չկարողանան լքել Մոսուլը»,- ասել է Դեյվիսը:
Նա հավելել է, որ Մոսուլի ազատագրումը դաժան արյունահեղությամբ կուղեկցվի:
Փորձագետները հայտնում են, որ ԻՊ-ն կարող է քիմիական զենք կիրառել, ինչպես նրանք նախկինում արել են դա քրդերի և իրաքցիների դեմ:
Ըստ աղբյուրների Մոսուլում ապրում է 1.5 միլիոն մարդ:
Հոյտեմբերի 17-ին անտիտեռորիստական կոալիցիան ավելի քան 30.000 զորքով սկսել է Մոսուլի ազատագրումը, որը ըստ ամենայնի կտևի մեկ շաբաթ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան