Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցությունները շարունակվում են. Լ. Զուրաբյան
«Ընտրական օրենսգրքի շուրջ առաջացած խնդիրը քննարկում ենք, բայց դեռ համաձայնության չենք եկել: Այն խնդիրը, որի մասին վարման կարգով խոսեց Գագիկ Ջհանգիրյանը, դեռ լուծված չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
ԱԺ նիստից հետո, որի ժամանակ քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում կայացել է քննարկում ԱԺ խմբակցությունների ղեկավարիների մասնակցությամբ ԸՕ շուրջ: Քննարկել են մասնավորապես ընտրակեղծիքների մասին հայտարարություն տված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին հոդվածը։
Լ. Զուրաբյանը նշեց, որ բանակցությունները շարունակվում են, հույս հայտնեց, որ կկարողանան գալ ընդհանուր հայտարարի: Նա ասաց, որ դեռ չեն մտածել, թե ինչ են անելու, եթե համաձայնության չգան:
«Այս պահին կենտրոնացած ենք խնդրի հարթման վրա»,- հավելեց ՀԱԿ խմբացության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը
- Լոռեցիները գիտեն իրենց գործը. Վահրամ Բաղդասարյան
- Գնդակը ձեր դաշտում է. Դավիթ Հարությունյանը՝ ընդդիմությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան