Պենտագոնը կարծում է, որ ԻՊ առաջնորդները լքել են Մոսուլը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդները լքել են Մոսուլը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ամերիկացի գեներալ Հերի Վոլեսկին, ով ղեկավարում է հակաահաբեկչական օպերացիան:
Նրա խոսքով՝ իրենց ունեցած տվյալները վկայում են այդ մասին, և որ՝ օտարազգի գրոհայինները դեռևս շարունակում են մնալ քաղաքում:
Ամերիկացի գեներալը հավելել է, որ Apache ուղղաթիռները Մոսուլն ազատագրելու համար «գիշերային ժամերին սկսել էին իրաքյան ուժերին աջակցող օպերացիան»:
Իրաքի զինված ուժերն հոկտեմբերի 17-ի առավոտյան սկսել էին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի, ազատագրման ռազմական օպերացիան:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Ոչ մի երկիր իրավունք չունի մասնակցելու Մոսուլի ազատագրմանը
- ԱՄՆ. «Իսլամական պետությունը» կարող է օգտագործել Մոսուլի բնակիչներին իբրև կենդանի վահան
- Իրաքի բանակը սկսել է Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան