ԵԱՏՄ-ից անկառավարելիորեն և չգրանցված ձևով անհատների կողմից դեղորայք է ներմուծվում ՀՀ. Փոխնախարար
«Հայաստանում այս պահին կեղծ դեղերի հայտնաբերման, դրանք շրջանառությունից դուրս բերման գործող կարգեր կան, սակայն առաձանապես արդյունավետ չեն, քանի որ ներկա պահին կա ԵԱՏՄ տարածքից անկառավարելիորեն և չգրանցած ձևով անհատների կողմից դեղորայքի ներմուծում Հայաստանի տարածք»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում «2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Ըստ նրա, համապատասխան մարմիններն ամեն ինչ անում են որպեսզի դեղատնային ցանցում կատարվող ստուգումների ժամանակ հայտնաբերեն նման դեղերը:
«Նման տասնյակ փորձեր ունենք: Դուրս ենք բերել շրջանառությունից»,- ասաց փոխնախարարը:
Ս. Խաչատրյանի կարծիքով, համատեղ և միասնական կանոնակարգերի մշակման ճանապարհով կկանխեն ոչ միայն արտահանումը, նաև արտադրությունը, տարածումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին