Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմը Չինաստանում մեկ օրում վաստակել է 0,98 միլիոն դոլար
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմը, որը ռուսական վարձույթում լավ արդյունք ցույց չի տվել, Չինաստանում մեծ հաջողությունների է հասել: Ֆիլմի առաջին ցուցադրությանը հավաքվել է շուրջ 0,98 միլիոն դոլար: Այս մասին գրում է kg-portal.ru կայքը:
Չինաստանում ցուցադրված ռուսական ֆիլմերի ցանկում այս ցուցանիշով ֆիլմը չորրորդն է:
Ֆիլմի բյուջեն կազմում է 5 միլիոն դոլար: Ռուսական վարձույթում 4 միլիոն դոլար է վաստակել (ցուցադրվել էր ամանորյա արձակուրդների ժամանակ, շատ լավ գովազդվել էր):
«Մաֆիա: Գոյատևման խաղ» ֆանտաստիկ մարտաֆիլմի պրոդյուսերն է Ղևոնդ Անդրեասյանը: