Օբամա. Ռուսաստանը պետք է մասնակցի գլոբալ խնդիրների լուծմանը, այլ ոչ թե մաս կազմի դրանց
Կրեմլը գլոբալ խնդիրների լուծմանը մասնակցելու փոխարեն խարխլում է միջազգային նորմերը: «Դոյչէ վելլե»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի հետ ունեցած հանդիպման ավարտին կայացած ասուլիսի ժամանակ:
Օբաման նաև սուտ է որակել այն պնդումները, ըստ որոնց Վաշինգտոնը վնասում է ռուսական հետաքրքրությունների ոլորտը:
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, որը հզոր և կարևոր երկիր է իր զինված ուժերով, որոնք զիջում են միայն մեր ԶՈւ-ին, պետք է մասնակցի միջազգային ասպարեզում առկա խնդիրների լուծմանը, այլ ոչ թե մաս կազմի այդ խնդիրներին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Որպես ասվածի օրինակ Օբաման հիշացրել է Ուկրաինայում ռուսականգործողությունները, ինչպես նաև Կրեմլի այլ գործողություններ:
«Այս պահվածքը վնասում է միջազգային նորմերը և կանոնները, ուստի մենք պարտավոր ենք նշել այդ մասին»,- նշել է Օբաման: