Բուֆոն. «Ուզում էին ինձ հուղարկավորել»
Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Լիոնի» հետ դիմակայությունում ցուցադրած գեղեցիկ խաղով պատասխանել է բոլոր այն քննադատներին, ովքեր վերջին շրջանում շարունակ ցեխ էին շպրտում դարպասապահի վրա: Այս մասին տեղեկացնում է «Sport Mediaset»-ը:
«Ուզում էին ինձ հուղարկավորել, բայց ես ապացուցեցի, որ ապրում եմ: Շատ անգամներ եմ ասել, որ իմ ամենամեծ քննադատը ես եմ: Ինձ հարկավոր չէ լսել ոչ հարգալից բառեր մյուսներից, իսկ վերջին շաբաթվա ընթացքում դրանք շատ էին»,- ասել է Բուֆոնը:
Հիշեցնենք, որ «Լիոնի» հետ խաղում «Ծեր սինյորան» կարողացավ հաղթել նվազագույն հաշվով` շնորհիվ հենց Ջիջիի, ով առաջին խաղակեսում կարողացավ հետ մղել 11 մետրանոց հարվածը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում