Լևոն Արոնյան. «Հիանալի ժամանակ անցկացրինք Դամավանդ լեռում»
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կնոջ` Արիանե Կաուլինի հետ շարունակում է հանգիստն անցկացնել Իրանում:
Զույգը երեկ հասցրել էր անհանգստացնել երկրպագուներին, քանի որ տարածված տեղեկատվության համաձայն՝ նրանք բարձրացել էին Դամավանդ լեռը և սկսված ձնաբքի պատճառով մոլորվել: Լուրը հետագայում պաշտոնապես հերքվեց:
Հայ գրոսմայստերը, իր հերթին, Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել, որը ևս մեկ անգամ փաստում է, որ զույգին որևէ վտանգ չի սպառնում:
«Հիանալի ժամանակ անցկացրինք Դամավանդ լեռում: Հիմա վայելում ենք Թեհրանը»,- գրել է Արոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնական. Լևոն Արոնյանը և Արիանե Կաուիլին անվնաս են և գտնվում են Թեհրանում
- Շախմատի ֆեդերացիայում տեղյակ չեն Արոնյանի ու նրա կնոջ մասին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում