Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել
Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 18-ի գիշերը ծննդկան է մահացել՝ Գուգարք գյուղի բնակչուհի 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
Դա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը:
«Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի ավարտից հետո մանրամասները հրապարակային կներկայացվեն»,- ասաց Սամվել Լամբարյանը:
Նա նաև նշեց, որ երեխայի վիճակը նորմալ է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին